Ճապոնիան մտադրություն ունի հավանություն տալու 60 եւ ավելի բարձր տարիքի մարդկանց համար կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի կիրառմանը:
Ճապոնիայի առողջապահության նախարարության մի խումբ փորձագետներ պատվաստանյութի համար ընդունելի տարիքային շեմը կքննարկեն հունիսի 30-ի նիստում:
AstraZeneca պատվաստանյութը Ճապոնիայում պաշտոնապես ընդունվել է մայիսի վերջին: Սակայն դրա կիրառումը հետաձգվել է այլ երկրներում պատվաստումից հետո առաջացած կողմնակի ազդեցությունների պատճառով:
Առողջապահության բնագավառի մի շարք փորձագետներ հայտարարել են, որ պատվաստանյութը որպես տարբերակ չպետք է բացառել, քանի որ դրա արդյունավետությունը հաստատվել է Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որտեղ զգալի քանակությամբ պատվաստում է արվել:
Մայիսի վերջին Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հավանություն է տվել նաեւ Мoderna ընկերության պատվաստանյութին: Մինչ այդ երկրում պատվաստումն իրականացվում էր Pfizer պատվաստանյութով: Պատվաստման տեմպերով Ճապոնիան հետ է մնում բազմաթիվ երկրներից: