Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՀԱՊԿ անդամ երկրներին ռուսական զենք մատակարարելու պայմանագրերով վճարումների մեծ մասը կատարվում է ռուսական ռուբլիով:
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տվյալներով՝ վերջին տարիներին Ռուսաստանը հետեւողականորեն անցնում է արտասահմանյան գործընկերների հետ զենքի վաճառքի պայմանագրերն ազգային արժույթով կնքելու տարբերակին։
Ռազմատեխնիկական համագործակցությունն «ապադոլարիզացվում» է՝ կանխելու համար ռուսական զենքի պատվիրատուների դեմ ԱՄՆ-ի նոր հնարավոր պատժամիջոցների սպառնալիքը`«Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակահարված տալու» օրենքի շրջանակում։
ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: