ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման հարցը։
Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ զրուցակիցներն անդրադարձել են մի շարք թեմաների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործման համատեքստում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների լուծմանը: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարեւոր ներդրումը տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում: