Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի պաշտոնական էջում հայտնել է, որ երկրի ցամաքային ուժերի հրամանատարության զինանոցը համալրվել է եւս մեկ՝ T-129 տեղական արտադրության հարվածային ուղղաթիռով։
Այսպիսով՝ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի զինանոցում տեղական արտադրության հարվածային ուղղաթիռների թիվը հասել է 55-ի։