Ադրբեջանական SOCAR պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ընկերությունը մտադիր է Թուրքիայի համար նվազեցնել բնական գազի սակագինը։
Զաուր Գահրամանովը նշել է, որ Թուրքիայի համար գազի գնի նվազեցումը պայմանավորված է մի քանի՝ պահանջարկի աճի եւ աղբյուրների դիվերսիֆիկացիայի գործոններով:
Ըստ SOCAR-ի ներկայացուցչի՝ գազի մատակարարման նոր պայմանագրերի համար ընթացող բանակցություններում Թուրքիայի դիրքերն ամրապնդվել են նաեւ վերջերս Սեւ ծովում հայտնաբերված գազի պաշարների հայտնաբերումից ի վեր:
Ադրբեջանի հետ Թուրքիա գազի մատակարարման պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, եւ բանակցություններ են ընթանում նոր պայմանագրի շուրջ: Ակնկալվում է, որ նոր պայմանագրով Թուրքիա մատակարարվող գազի սակագինը կվերանայվի:
Անկարան առաջիկայում մտադիր է բանակցություններ սկսել նաեւ Թուրքիայի մյուս խոշոր մատակարարների՝ Թեհրանի եւ Մոսկվայի հետ:
Ըստ Գահրամանովի՝ SOCAR-ը առ այսօր 19.5 միլիարդ դոլարի ներդրում է արել Թուրքիայում՝ այդ ցուցանիշով դառնալով Թուրքիայի ամենախոշոր օտարերկրյա ներդրողը։