ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը անդրադարձել է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում սկսված կեղծ դատավարությանը: Նա անընդունելի է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումները:
Կոնգրեսականը նշել է, որ ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է եւ եւս մեկ ապացույց, որ Ադրբեջանն ակնհայտորեն անարգում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը:
Ադամ Շիֆն ընդգծել է, որ մինչ իրենք աշխատանքներ են տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն անհետեւանք չպետք է թողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի Բաքվին ռազմական աջակցություն ցուցաբերելու արգելքը: