Տարածաշրջանային այցի շրջանակում այսօր երեկոյան Հայաստան կժամանեն Ավստրիայի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը եւ Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության բարձրաստիճան ներկայացուցիչ Միխայել Զիբերտն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է եվրոպական այդ երեք երկրների արտաքին գործերի նախարարների հետ։
«Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Ավստրիայի, Ռումինիայի եւ Լիտվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանը, տարածաշրջանային համագործակցությանը եւ Եվրամիության հետ հարաբերություններին առնչվող հարցեր»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Բայրամովը: