Ըստ Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել փոփոխությունների եւ լրացումների նախագծին, որով սահմանվում է, որ ոստիկանության կրտսեր, միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում ծառայողը կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:
Նախագծով առաջարկվել է ոստիկանության գլխավոր կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության նախագահին: