ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ՌԴ զինվորականները Միջերկրական ծովի արեւելյան մասում համատեղ խոշոր զորավարժություններ են սկսել:
Զորավարժություններին գործի կդրվի ՌԴ Սեւծովյան նավատորմի ֆլագմանը՝ «Մոսկվա» հրթիռային հածանավը, թեւավոր հրթիռներով «Կալիբր», «Ադմիրալ Էսսեն» եւ «Ադմիրալ Մակարով» ֆրեգատները, ինչպես նաեւ «Կալիբր»-ներով հագեցված «Ստարիյ Օսկոլ» եւ «Ռոստով նա Դոնու» սուզանավերը:
Տու-142 ՄԿ, Իլ-38 կործանիչների, Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների եւ ՄիԳ-31Կ ինքնաթիռների հետ համատեղ նավերը եւ սուզանավերը ուսումնամարտական առաջադրանքներ կկատարեն Սիրիայում ռուսաստանյան երկու ռազմակայանների՝ «Խմեյմիմ»-ի եւ «Տարտուս»-ի անվտանգության ապահովման ուղղությամբ:
Ուսումնավարժական թռիչքների ընթացքում կստուգվի ավիացիոն տեխնիկայի եւ սարքավորումների որակը՝ բարդ կլիմայական պայմաններում եւ ջրի մակերեւույթի վրա երկարատեւ թռիչքների հնարավորությամբ:
Ավելի վաղ Միջերկրական ծով է մտել Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմածովային նավատորմի հարվածային խումբը՝ Queen Elizabeth ավիակրի գլխավորությամբ: