Ամերիկացի մուլտիմիլիարդատեր Իլոն Մասքը վաճառքի է հանել իր անշարժ գույքն ու մշտական բնակության տեղափոխվել իր SpaceX ավիատիեզերական ընկերության տարածքում գտնվող եւ 50 հազար ԱՄՆ դոլար գնահատվող տնակ:
Մասքի նոր կացարանն ունի ընդամենը 37 քառակուսի մետր բնակելի տարածք: Ամերիկացի ձեռնարկատերն այն անվանել է իր հիմնական ու միակ տունը:
Ավելի վաղ Tesla, SpaceX, Boring ընկերությունների հիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասքը տեղեկացրել էր, որ մտադիր է վաճառել ԱՄՆ-ում իրեն պատկանող վերջին տունը, որը վարձակալության էր տալիս:
Մաքսն իր անշարժ գույքը վաճառքի էր հանել դեռեւս նախորդ տարվա մայիսից: Նա հայտնել էր, որ իր ակտիվում է թողնելու միայն ընկերությունների բաժնետոմսերը, իսկ մնացած ամբողջ կարողությունը վաճառքի է հանելու: