ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ իրանական միջուկային գործարքի վերսկսման շուրջ պայմանավորվածությունը գրեթե ձեռք է բերված։
Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ համաձայնեցված հարցերի ծավալն ու բնույթը զգալիորեն գերակշռում են առայժմ չկարգավորված հարցերին: Ավելի վաղ նա չէր բացառել, որ վերջնական պայմանավորվածության ձեւակերպումը կարող է ոչ թե ամիսներ, այլ շաբաթներ տեւել:
Կրեմլը Սպիտակ տանը հորդորել է ձեռնպահ մնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների պայմանավորվածությունը ձգձգող հայտարարություններից:
«Վերջին ցատկը միշտ մեծ դժվարությամբ է տրվում, առավել եւս, որ դեռեւս թղթային ձեւակերպման փուլին չհասած հարցերը քաղաքականացված են ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ Իրանի համար: Տեղի է ունենում ազդակների փոխանակում, այդ թվում՝ հրապարակային»,- ընդգծել է փոխարտգործնախարարը՝ հավելելով, որ այժմ ամեն ինչ կախված է քաղաքական կամքից: