Ըստ NBC News-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իրանի հոգեւոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելը՝ իրանական միջուկային գործարքի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
Հարցն արդեն քննարկվել է Վիեննայում՝ Իրանի հետ կնքված գործարքին ԱՄՆ-ի վերադառնալուն առնչվող բանակցություններում: Դա Միացյալ Նահանգների՝ Իրանին առաջարկած պայմանավորվածությունների ընդհանուր փաթեթի մասն է: