ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ այսօրվա նիստում մերժվել են «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումները ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրությունները կարող են անվավեր համարվել միայն այն դեպքում, եթե խախտումների առկայությունն ազդել է ողջ ընտրական գործընթացի եւ վերջնական արդյունքների վրա։
«ԿԸՀ-ում նման տվյալներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող անվավեր ճանաչել ընտրությունները»,- ընդգծել է Մուկուչյանը։