ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը, ըստ որի՝ հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։
«Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները գեթ մեկ կրակոց չեն արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- հայտնել են ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե հայկական զինված ուժերը մի քանի ժամ գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այդ տեղեկությունը նույնպես հերքվել էր հայկական կողմից։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում եւ Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։