Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ իրանական պատվաստանյութ թողարկող ընկերությունը հայտարարել է «Քով Իրան Բարաքյաթ» պատվաստանյութի՝ կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի դեմ բարեհաջող փորձարկումների մասին:
Ընկերությունը հայտարարել է, որ փորձարկումների առաջին փուլին մասնակցած 10 մարդու, ինչպես նաեւ երկրորդ փուլին մասնակցած 30 մարդու արյան վրա պատվաստանյութի ներգործության կլինիկական հետազոտությունները հաջող են ավարտվել:
Փորձարկումներն ապացուցել են, որ պատվաստվածների օրգանիզմում առաջացած հակամարմինները կարող են լիովին պաշտպանել կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամից:
Ավելի վաղ փորձարկումները ցույց էին տվել, որ իրանական «Քով Իրան Բարաքյաթ» պատվաստանյութը բավական արդյունավետ է նաեւ բրիտանական շտամի նկատմամբ:
Իրանցի գիտնականներն արդեն սկսել են գնահատել պատվաստանյութի արդյունավետությունը հնդկական շտամի նկատմամբ:
«Քով Իրան Բարաքյաթ»-ը իմամի հրամանների կատարման շտաբ-բնակարանի պատվերով իրանցի գիտնականների ստեղծած առաջին պատվաստանյութն է:
Պատվաստանյութը ներկայացվել է նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին: Այս տարվա մարտի 29-ին մեկնարկել է դրա զանգվածային արտադրությունը: Հուլիսի 16-ին «Քով Իրան Բարաքյաթ»-ն արդեն հասարակական կիրառման արտոնագիր ստացավ: