Ռուս խաղաղապահներն Արցախում պարբերաբար ուխտավորներին ուղեկցում են այն վանքեր, որոնք շատ մոտ են շփման գծին։ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հունիսի 27-ին ուխտավորների հերթական խմբին՝ 172 մարդու, խաղաղապահներն ուղեկցել են Ամարասի ու Գանձասարի վանքեր:
«Այսօր մենք ուխտավորներին ուղեկցել ենք Գանձասար՝ ապահովելով նրանց անվտանգությունը, իսկ պատարագից հետո ուղեկցելու ենք հետ՝ Ստեփանակերտ»,- ասել է խաղաղապահ անձնակազմի սպա Սերգեյ Վիտկոն։
Ուխտավորները հավաքվել են Ստեփանակերտում, որտեղից 74-ը խաղաղապահների ուղեկցությամբ մեկնել է Ամարաս, մյուս շարասյունը՝ 98 մարդ՝ Գանձասար։