Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը հայտնել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը երկարաձգել են Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության երկկողմ պայմանագրի գործողության ժամկետը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ նախագահ Սի Ծինպինը տեսակապով բանակցելուց հետո համատեղ հայտարարություն են հրապարակել՝ հայտնելով ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ Բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի երկարաձգման մասին։
Պետությունների ղեկավարների զրույցը տեղի է ունեցել ռուս-չինական երկկողմ պայմանագրի ստորագրման 20-ամյակի առթիվ։
Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Չինաստանի կոմունիստական կուսակցության 100-րդ տարեդարձը։ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի առաջատար կուսակցությունների հետ Չինաստանի կոմունիստական կուսակցության երկխոսության հետագա զարգացումը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության եւ վստահության խորացմանը:
Պուտինը շեշտել է, որ Խորհրդային Միության տարիներին հեղափոխական պայքարում ակտիվ աջակցություն է ցուցաբերվել չինացի կոմունիստներին, եւ Ռուսաստանում պահպանվում է երկու երկրների ընդհանուր պատմության փառահեղ էջերի հիշողությունը։