Իսլամական Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը հայտարարել է, որ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 3-ին:
Փոխխոսնակը նշել է, որ Ռաիսիի երդման արարողությունը անցկացվելու է խորհրդարանի շենքում, ներկա կլինեն օտարերկրյա մի շարք պատվիրակություններ։
Հունիսի 18-ին ավելի քան 62 տոկոս ձայնով Իրանի նախագահի պաշտոնում ընտրված Ռայիսին հայտնի է իր պահպանողական հայացքներով։