Ալբանիան Թուրքիայից ձեռք կբերի 8 միլիոն եվրո արժողության թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր եւ հարվածային ԱԹՍ-ներ:
Ըստ Ալբանիայի խորհրդարանի հրապարակած փաստաթղթի՝ ԱԹՍ-ների գնումն ուղղված է ազգային անվտանգության ապահովմանը:
Ավելի վաղ Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչին հանդիպել է Baykar ընկերության ղեկավարության հետ, այցելել ԱԹՍ-ների գործարան:
Դեռեւս նախորդ տարի Ալբանիան թուրքական պաշտպանական արդյունաբերության ընկերություններից «Ազգային ռազմական տեխնոլոգիաների պաշտպանական համակարգեր» ընկերության թողարկած հակադրոնային համակարգ էր գնել՝ դառնալով դրա առաջին գնորդը: