ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի՝ միջոցների հանգանակության միջոցառմանը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իր գործողություններով աներեւակայելի վնաս է հասցրել դաշնակիցների եւ աշխարհի այլ երկրների հետ ԱՄՆ հարաբերություններին:
Բայդենը նշել է, որ հենց նոր է վերադարձել Եվրոպայից, եւ իր նախորդի պատճառած վնասներն ակնհայտ են եղել իր համար: Սպիտակ տան ղեկավարը չի ճշտել, թե հատկապես ինչ գործողություններով է նախկին նախագահը վնաս հասցրել այլ երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերություններին:
Ջո Բայդենը հունիսի կեսերին առաջին արտասահմանյան ուղեւորությունը կատարեց որպես ԱՄՆ նախագահ: Նա մասնակցեց Մեծ Բրիտանիայում Յոթի խմբի գագաթնաժողովին: Այնուհետեւ Բելգիայի մայրաքաղաքում մասնակցեց ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպմանը, ապա դարձյալ Բրյուսելում տեղի ունեցավ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովը: Բայդենի ուղեւորության գագաթնակետը դարձավ հունիսի 16-ին Ժեւում նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: