Ըստ իսրայելական Kan պետական ռադիոկայանի՝ Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը հունիսի 29-ին պատմության մեջ առաջին պաշտոնական այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ որպես ԱՄԷ-ի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար շեյխ Զայիդ Ալ Նահայանի հյուր:
Իսրայելի ԱԳ նախարարն ինքը այսօր թվիթերյան գրառմամբ ԱՄԷ իր այցը պատմական է բնորոշել:
Լապիդի երկօրյա այցի ընթացքում տեղի կունենան Աբու Դաբիում Իսրայելի դեպանության եւ Դուբայում հրեական պետության գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունները:
Նախորդ տարվա սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում, ԱՄՆ ակտիվ միջնորդությամբ, իսրայելական կողմը ԱՄԷ-ի եւ Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթղթեր ստորագրեց: Նախքան այդ համաձայնագրերի կնքումը հրեական պետությունն արաբական երկրներից դիվանագիտական հարաբերություններ ուներ միայն Եգիպտոսի եւ Հորդանանի հետ: