Ըստ հնդկական Mint պարբերականի` Հնդկաստանը տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար վերջին ամիսներին լրացուցիչ 50 հազար զինծառայող է վերատեղաբաշխել Չինաստանի հետ սահմանին:
Պարբերականի տվյալներով՝ Հնդկաստանի ՊՆ-ն զորքերն ու ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները տեղափոխել է երեք սահմանամերձ շրջաններ:
Ընդհանուր առմամբ ՉԺՀ-ի հետ սահմանին այս պահին կենտրոնացած է շուրջ 200 հազար հնդիկ զինծառայող, ինչը 40 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատ:
Որոշ տվյալներով՝ ՉԺՀ-ն եւս վերջերս լրացուցիչ ուժեր է ուղարկել Սինցզյանի՝ Հիմալայների նախալեռներում Հնդկաստանի հետ սահմանի վիճելի շրջաններում պարեկության համար պատասխանատու զինվորական հրամանատարության տրամադրության տակ։
Չինաստանը սահմանամերձ շրջաններում բունկերներ եւ թռիչքա-վայրէջքային գոտիներ է կառուցում:
2000-ի մայիսին Լադաքի լեռնային շրջանում՝ երկու երկրների սահմանին, ընդհարումների հետեւանքով երկուստեք զոհեր են եղել:
Հնդկաստանն ու Չինաստանն այդ շրջանում ծանր հրետանի, տանկեր եւ օդուժ են կենտրոնացրել: Սակայն զինվորական եւ դիվանագիտական մակարդակներով երկարատեւ բանակցություններից հետո Պեկինն ու Դելին փետրվարի 10-ին սկսել են սահմանագծից զորքերի երկուստեք հետքաշումը։