Ըստ Bloomberg գործակալության՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է սկսել Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանիի լոբբիստական ապօրինի գործունեության վերաբերյալ։ Ջուլիանին Դոնալդ Թրամփի փաստաբանն է եւ մտերիմներից մեկը։
Համարվում է, որ նախկին քաղաքապետը ժամանակին նպաստել է թուրք գրող, թուրքական իշխանությունների կողմից իսլամ քարոզող Ֆեթուլլահ Գյուլենի արտաքսմանը, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ Գյուլենին եւ ոսկու վաճառքով զբաղվող խոշոր գործարար Ռեզա Զարաբին մեղադրում են փողերի լվացման մեջ։ Անկարան արդեն մի քանի տարի փորձում է հասնել Գյուլենի արտահանձնմանը։
Ռուդոլֆ Ջուլիանին հերքել է Թուրքիայի օգտին լոբբիստական աշխատանք կատարելու փաստը։ Արդարադատության նախարարության կողմից հակառակն ապացուցելու դեպքում Ջուլիանիից կպահանջվի գրանցվել որպես լոբբիստ եւ բացահայտել թուրքական կողմի հետ իր կապերը։
Նշենք, որ 2018-ի աշնանը Նյու Յորքի նախկին քաղաքապետը Երեւան էր այցելել, որտեղ հանդիպումներ էր ունեցել հայաստանյան մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։