Դիարբեքիրցի լրագրող Հաքքը Բոլթանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին վիրավորելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել։
Բոլթանը Էրդողանին եւ Դավութօղլուին մեղադրել էր 2016-ին Ջիզրեում եւ այլ քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների համար, որոնց ընթացքում սպանվել էր քրդական Azadiya Welat թերթի խմբագիր Ռոհաթ Աքթաշը։
Լրագրողը մասնավորապես հայտարարել էր, որ Էրդողանի եւ Դավութօղլուի հրահանգով քրդաբնակ շրջաններում կեղտոտ կոտորածներ են տեղի ունենում։ Այդ խոսքերը թուրքական դատարանը որակել է որպես «պաշտոնյային ուղղված վիրավորանք»։
«Թուրքիայի նախագահին վիրավորելու» համար դատարանը Բոլթանին դատապարտել է մեկ տարի երկու ամիս տասնյոթ օր, իսկ Դավութօղլուին վիրավորելու համար՝ տասը ամիս ազատազրկման։