Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ եւ ԱՄՆ նախագահների ժնեւյան հանդիպումից հետո երկու շաբաթվա ընթացքում ռուս-ամերիկյան հարաբերություններում փոփոխություններ արձանագրել դեռեւս հնարավոր չէ։
Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումը նա համեմատել է խորացած հիվանդությունից բուժման ընթացքի հետ։
«Հիվանդության խորացած շրջանում երբ դեղամիջոց եք ընդունում, արդյունքը երեւում է մի քանի օրից։ Նույնը եւ այստեղ։ Մենք պետք է մի քանի ամիս սպասենք, մինչեւ կզգանք որեւէ լիցքաթափում, առնվազն գոնե կառուցողական միտումներ մեր երկկողմ հարաբերություններում»,- ասել է Պեսկովը։