Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը:
Կողմերը քննարկել են երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ։
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Կոպիրկինը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության եւ քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաեւ արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: