ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկի հետ:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ հանդիպմանը քննարկվել է երկկողմ ռազմավարական ու ռազմաքաղաքական համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ:
Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության եւ քաղաքական երկխոսության դինամիկան, ինչպես նաեւ արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում: