Մոսկվայի իշխանությունները դաշտային պոլիկլինիկայի վերածված հարավարեւելյան «Սադովոդ» շուկայում տեղակայված ժամանակավոր կետերում աշխատանքային միգրանտներին սկսել են պատվաստել կորոնավիրոսի դեմ։
Ընկերությունները, որտեղ աշխատում են միգրանտները, պետք է ներկայացնեն նրանց ցուցակները եւ 1300 ռուբլի վճարեն պատվաստանյութի համար։ Պատվաստվելը պարտադիր է, քանի որ միգրանտների մի մասը աշխատում է հասարակական սննդի օբյեկտներում։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշել է, որ քաղաքային տնտեսությունում որոշ ոլորտներում աշխատողների շուրջ 60 տոկոսը միգրանտներ են։
Ռուսաստանի իշխանությունները միգրանտներին հատկացնում են ռուսական դեղամիջոցի՝ վերջերս ստեղծված «Սպուտնիկ լայթ» տեսակը, որը մեկ չափաքանակով է։