Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 աճյուն։
Նախնական տվյալներով՝ նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020-ի նոյեմբերի 13-ից մինչեւ 2021-ի հուլիսի 1-ը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից եւ քաղաքացիական անձանց 1590 աճյուն։