Թռչող ավտոմեքենան կատարել է առաջին միջքաղաքային թռիչքը Սլովակիայում։ Երկրի արեւելքից՝ Նիտրա օդանավակայանից, այն մայրաքաղաք Բրատիսլավա է հասել 35 րոպեում՝ թռչելով 74 կիլոմետր։ «Տրանսֆորմեր» մեքենան գետնի վրա 3 րոպեում հավաքում է թեւերն ու պոչը ու վերածվում ճանապարհային ավտոմեքենայի։
Վարորդ-օդաչու Կլեյն Վիսիոնը ասել է, որ փորձնական թռիչքների տեւողությունը հասել է 40 ժամի, այժմ արդեն 142-րդ վայրէջքն է կատարել։ Թռչող ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում 190 կիլոմետր է։
Ճապոնական «Նիսան» ավտոմոբիլային խոշոր ընկերությունն էլ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում՝ Սազերլենդում, էլեկտրական ավտոմեքենաների եւ մարտկոցների գործարան է հիմնելու։
Ընկերության գործադիր տնօրեն Աշվանի Գուպտան հայտնել է, որ Բրիտանիայում 6200 նոր աշխատատեղ կստեղծվի, կներդրվի շուրջ մեկ միլիարդ 400 միլիոն դոլար։
Ընկերությունը կապահովի նաեւ քաղաքի վերականգնվող էլեկտրաէներգիայի 100 տոկոսը։