ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ 6 ամսով կարգելափակվի այցելուների մուտքը «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի եւ արգելավայրի տարածք։
«Հաշվի առնելով Սեւանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ համավարակով պայմանավորված Նորաշենի արգելոցի եւ Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի եւ արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների եւ քանակի ավելացման հանգամանքը՝ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա կտրվածքով կարգելափակվի այցելուների մուտքը «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի եւ արգելավայրի տարածք»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարի պաշտոնակատարի հանձնարարականը կատարելու համար իրականացվելու է խիստ վերահսկողություն «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի եւ մի շարք այլ գերատեսչությունների ու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ։