Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ նոր դատական հայց է ներկայացրել։
Ըստ թուրքական մամուլի՝ Էրդողանը Քըլըչդարօղլուից 500 հազար թուրքական լիրա (շուրջ 57․5 հազար ԱՄՆ դոլար) է պահանջում որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ նախօրեին մեջլիսում ունեցած ելույթում իր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու եւ անձնական իրավունքները խախտելու համար:
Վերջին տասնամյակում Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից ռեկորդային թվով դատական հայցեր են ներկայացվել Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ, որոնց ճնշող մեծամասնությունն ավարտվել է հօգուտ Էրդողանի։
Քըլըչդարօղլուն թուրքական տարբեր դատարանների որոշումներով պարտավորվել է միլիոնավոր լիրայի փոխատուցում վճարել Էրդողանին՝ վերջինիս վերաբերյալ իր ելույթներում հնչեցրած գրեթե բոլոր բացասական կամ քննադատական արտահայտությունների համար։