Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը հայտնել է, որ ՍԴ-ում այսօր գրանցվել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը:
Ըստ այդ դիմումի՝ դաշինքը պահանջում է ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ կամ էլ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։
Ըստ Թովմասյանի՝ 10։40-ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։
Հիշեցնենք՝ այսօր մինչեւ ժամը 18:00-ը, Սահմանադրական դատարանը կընդունի 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին դիմումներ։
Մինչ այս պահը նման մտադրության մասին հայտնել են ընտրություններին մասնակցած երեք քաղաքական դաշինք՝ «Հայաստան»-ը, «Պատիվ ունեմ»-ը եւ «Զարթոնք»-ը։
Այս ուժերը հայտարարում են, որ գրանցված ընտրախախտումներն ազդել են ընտրությունների արդյունքի վրա։