Թուրքիայի ընդդիմադիր քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի եւ խորհրդարանի եւս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու պահանջով երկրի նախագահականից միջնորդագրեր են ուղարկվել մեջլիս:
Երկրի խորհրդարանի սահմանադրական եւ արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված խառը հանձնաժողովը պետք է քննարկի այդ միջնորդագրերը:
Անձեռնմխելիության իրավունքից զրկելու վերոնշյալ միջնորդության ցանկում ընդգրկված է նաեւ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 15 պատգամավորի անուն:
Մնացած 5 պատգամավորները ընդդիմադիր CHP-ից, ազգայնական «Լավ», «Թուրքիայի աշխատավորական», «Ժողովրդավարական տարածաշրջանային» եւ «Դեմոկրատական» կուսակցություններից են: