ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը։ Նա տրամադրել է փաստեր, ըստ որոնց՝ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։
Բացի դրանից՝ Թաթոյանը հանձնակատարին է ներկայացրել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Միյատովիչն ու Թաթոյանը քննարկել են նաեւ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում եւ ազատազրկման այլ վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաեւ երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր: