Աֆրիկյան միությունը քննադատել է Եվրամիությանը՝ տարածաշրջանին պատվաստանյութեր չտրամադրելու համար:
Ըստ «Թասնիմ» լրատվական գործակալության՝ Աֆրիկյան միությունը հայտարարել է, որ պատվաստանյութի ոչ մի չափաքանակ եվրոպական գործարաններից չի փոխանցվել Աֆրիկային. Եվրոպան չի կատարել հակակորոնավիրուսային պատվաստանյութ նվիրելու խոստումը:
ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւանը նախազգուշացրել է, որ զարգացած երկրները մինչ սեպտեմբեր կորոնավիրուսի պատվաստանյութի 250 միլիոն չափաքանակ պետք է տրամադրեն աֆրիկյան երկրներին: