ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն եւ Եվրոպական արտաքին-քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորոն քննարկել են ղարաբաղյան թեման:
Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել ԱՊՀ տարածքի իրավիճակի առարկայական քննարկում, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրներն ու Անդրկովկասի անվտանգության վերաբերյալ ժնեւյան միջազգային քննարկումների քայլերը։
Ռուսաստանյան կողմն ընդգծել է հակաօրինական ցանկացած գործողության անթույլատրելիությունը՝ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու ու նրանց սահմանադրական-իրավական կարգը սասանելու ուղղությամբ։