Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հայերիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման ծրագրի իրականացման ընթացքը: Կողմերը շոշափել են երկու երկրների միջեւ էլեկտրական հոսանքի փոխադարձ մատակարարումների կազմակերպման խնդիրները։
Ըստ Իրանում ՀՀ դեսպանության՝ զրույցի ընթացքում հստակեցվել են առաջիկա ամիսներին կողմերի պատվիրակությունների փոխայցելությունների ժամկետները։