ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում Ռուսաստանն ու Թուրքիան գերիների փոխանակում են կազմակերպել: Հալեպի նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մերձակայքում Սիրիայի կառավարական բանակի հինգ զինծառայողները փոխանակվել են սիրիական ընդդիմության հինգ զինյալների հետ։
Գերիների փոխանակումն իրականացվել է Սիրիայի կառավարության աջակցությամբ։ Փոխանակման գործընթացին հետեւել են Կարմիր Մահիկի սիրիական ընկերության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Պեդերսենի՝ Դամասկոսի գրասենյակի աշխատակիցները։