Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները Մատաղիսում այսօր արդյունք չեն տվել։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից մինչեւ օրս հայտնաբերվել եւ տարհանվել է 1591 աճյուն։