Ադրբեջանն ու Թուրքիան ավարտել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական զորավարժությունները:
Հունիսի 27-ին մեկնարկած զորավարժությունների հիմնական նպատակն էր բարելավել երկու երկրների բանակների ստորաբաժանումների փոխգործակցությունը ռազմական գործողությունների ընթացքում, հրամանատարների շրջանում զարգացնել ռազմական որոշումներ կայացնելու եւ ղեկավարելու հմտությունները:
Զորավարժություններին ներգրավված էին մինչեւ 600 մարդ, 40 տանկ եւ այլ զրահամեքենա, 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք եւ ականանետ, 7 մարտական եւ տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու սարք, մինչեւ 50 տրանսպորտային միջոց: