Ըստ Saudi Leaks կայքի՝ 2021-ի առաջին վեց ամսում Սաուդյան Արաբիայում մահապատիժների թիվը զգալիորեն աճել է նախորդ տարվա համեմատ: Այս ընթացքում Սաուդյան Արաբիայում իրականացվել է 31 մահապատիժ, ինչը կրկնակի գերազանցում է նախորդ տարի իրականացված մահապատիժների թիվը։
Սաուդյան Արաբիայի իրավապաշտպանները նշել են, որ Ալե Սաուդի ռեժիմը նախորդ տարի նվազեցրել էր մահապատիժների թիվն իր միջազգային դիրքը բարելավելու համար, սակայն մահապատիժը շարունակում է այդ երկրում կիրառվել որպես այլախոհությանը եւ քննադատողներին ճնշելու գործիք:
Սաուդյան Արաբիայի վարչակազմը քաղբանտարկյալներին եւ բռնապետության հակառակորդներին մահապատժի է դատապարտում կեղծ մեղադրանքներով՝ ներառյալ ահաբեկչության: