Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնել է, որ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. Արցախյան վերջին պատերազմում զոհված եւս 81 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը 4024-ն է, որից 3608-ը` այս պատերազմի հետևանքով, իսկ 416-ը հիմնադրամի շահառու է դարձել նախքան Արցախյան վերջին պատերազմը: