ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում Փաշինյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կքննարկվեն հայ-ռուսական ռազմավարական օրակարգին, եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելուն, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանը վերաբերող հարցեր: