Ըստ թուրքական Bianet գործակալության՝ Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները:
Թուրքիայում 2021 թվականի հունիսին տղամարդիկ 24 կին են սպանել, որոնցից մեկը՝ ուկրաինուհի: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տղամարդկանց կողմից սպանված կանանց թիվը եղել է 21:
2021 թվականի առաջին 6 ամսում Թուրքիայում ընդհանուր առմամբ տղամարդիկ 150 կին են սպանել, շահագործել 72 երեխայի, բռնաբարել 55 կնոջ եւ բռնություն կիրառել առնվազն 414 կնոջ նկատմամբ:
Միայն նախորդ տարի Թուրքիայում տղամարդկանց ձեռքով 300 կին է սպանվել, բացի դրանից՝ կասկածելի հանգամանքներում 171 կնոջ դի է հայտնաբերվել: Հանցագործությունների մեծ մասը կատարվել է բնակարաններում: