Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ստրասբուրգում ընթացող ժողովում հայտարարել է, որ ԵՄ-ի համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով։
Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ ԵՄ-ում շատ ուշադիր հետեւելու են այցի ընթացքին եւ կտրականապես մերժելու են երկու պետություն ստեղծելու վերաբերյալ ցանկացած առաջարկ։
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտնել էր հուլիսին Հյուսիսային Կիպրոս այցելելու մտադրության մասին։
Էրդողանը ասել էր, որ հուլիսի 20-ին այցի ընթացքում ինքնահռչակ հանրապետությունում աղմկահարույց հայտարարություն է անելու: