Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրախորհրդարանի պատգամավորների հետ խորհրդակցությունում ամփոփել է ԵՄ գագաթնաժողովի արդյունքները:
Շառլ Միշելը գոհունակությամբ նշել է, որ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում լարվածությունը թուլացել է:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է, որ Անկարայի նկատմամբ ԵՄ-ի քաղաքականությունը շարունակվելու է ձեւավորվել երես առ երես, չափավոր եւ անշրջելի հարաբերությունների կառուցման սկզբունքով:
ԵԽ նախագահը նշել է նաեւ, որ գագաթանաժողովում շոշափվել են ՔՈՎԻԴ-19-ին, միգրացիայի, արտաքին հարաբերությունների ձեւաչափին, տնտեսությունների վերականգնմանը, մարդու հիմնարար իրավունքներին եւ օրենքի գերակայությանն առնչվող հարցեր:
Խոսելով Մաքսային միության նորացման ուղղությամբ տարվող աշխատանքներից՝ Միշելը հիշեցրել է, որ ԵՄ հանձնաժողովը լրացուցիչ միջոցներ կհատկացնի Թուրքիային՝ սիրիացիներին ապաստան տրամադրելու համար: