Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել երկիրը տնտեսական 14 շրջանների բաժանելու մասին։ Դրանց կազմում ներառված են նաեւ Արցախի հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները:
Ադրբեջանի նոր բաժանումը, ըստ «Ազերթաջի», Ալիեւի պնդմամբ կապված է նշված տարածքների հավասար զարգացման ապահովման հետ։
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այս կերպ ձգտում է առավել արդյունավետորեն օգտագործելու դրանց հարուստ տնտեսական ներուժը, բնական ռեսուրսներն ու զբոսաշրջային լայն հնարավորությունները:
Մասնավորապես, այսպես կոչված Ղարաբաղյան տնտեսական շրջանի մեջ են ներառվել Աղդամի, Շուշիի, Ֆիզուլիի (Հադրութի), Թարթառի, Խոջավենդի (Մարտունու), Խոջալուի (Իվանյան), Աղջաբեդի եւ Բարդայի շրջանները եւ նույնիսկ Ստեփանակերտ քաղաքը։
Այսպես կոչված արեւելազանգեզուրյան շրջանի մեջ են ներառվել Ջաբրայիլի (ԼՂՀ–ի Հադրութի շրջան), Քելբաջարի (Շահումյանի շրջանի մի մասը), Կուբաթլուի, Լաչինի եւ Զանգելանի շրջանները (Քաշաթաղի շրջան)։