Ճապոնիան թարմացրել է կորոնավիրուսի հետ կապված կարգավորումները այլ երկրից ժամանող անձանց համար: Ըստ այդմ՝ Ֆրանսիայից, Էստոնիայից, Լյուքսեմբուրգից, Նիգերիայից եւ ԱՄՆ-ի որոշ նահանգներից ժամանողներն ազատվել են պարտադիր կարանտին անցնելուց:
Իսկ ավելի քան 15 երկրների դեպքում կիրառվելու է եռօրյա պարտադիր կարանտին: Այդ երկրների շարքում են Եգիպտոսը, Լիբիան, Թուրքիան, Բելառուսը եւ այլ երկրներ:
Ամենախիստ կարանտինը նախատեսված է Ինդոնեզիայից, Զամբիայից ու Ղրղզստանից ժամանած անձանց համար՝ 10 օր:
Ճապոնիա ժամանելիս կարանտինի ցանկում ներառվածները նախօրոք պետք է տեղավորվեն արդեն որոշված վայրերում, իսկ կարանտինից հետո անցնեն ՊՇՌ թեստավորում եւ միայն բացասական պատասխանի դեպքում կարող են ազատորեն շրջել Ճապոնիայում: