Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը երկօրյա աշխատանքային այցի շրջանակում մեկնել է այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն:
Շեշտելով, որ կիպրոսցի թուրքերը կղզու հիմնական տարրն են՝ Օքթայը թուրքական ինքնահռչակ հանրապետության վարչապետ Էրսան Սաների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ Անկարայի դիրքորոշումը Կիպրոսի վերաբերյալ հստակ է եւ երբեք չի փոխվի:
Թուրքիայի փոխնախագահը, ընդգծելով այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի հետ իրենց միասնությունն ու համերաշխությունը, կրկին հայտարարել է իրենց համար ընդունելի տարբերակի, այն է՝ Կիպրոս կղզում երկու առանձին, իրավահավասար եւ ինքնիշխան պետությունների սկզբունքին հավատարիմ մնալու մասին։